Փետրվարի 18-ի` ժամը 09.00-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Ուշադրություն. Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը: Սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Թալին-Մարալիկ և Արագած-Արթիկ ճանապարհահատվածները: Բուք է նաև Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին: Կոտայքի մարզի և Ալավերդու տարածաշրջանի որոշ ճանապարհներին առկա է մերկասառույց:
Կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: