ՕԵԿ խմբակցության նախկին անդամ Գագիկ Բաղդասարյանն այսօր պատգմավորական մանդատից հրաժարվելու մասին ԱԺ նախագահին տված իր դիմումը հետ է պահանջել: Tert.am-ի հետ զրույցում նա հայտարարել է, որ այսօր առանձնակի բարձր տրամադրություն ունի ոչ միայն այդ պատճառով, այլ որովհետև այսօր նաև իր ծննդյան օրն է: «Ես նման որոշման եմ եկել` հաշվի առնելով այն անարդարությունները, որոնք հետագայում իրենք ցույց տվեցին»,- ասել է նա:
Նախկին ՕԵԿ-ական պատգամավորը դեռևս չի կողմնորոշվել, թե որ կուսակցության հետ կշարունակի իր ճանապարհը: «Ես միանալու եմ այն ուժին, որը իսկապես օրենքի ու արդարության կրող է»,- ասաց նա և հավելեց, որ ինքը խնդիր չունի ընտրություն կատարելու մեջ:
Գագիկ Բաղդասարյանը նաև ասել է, որ իրավաբանորեն ՕԵԿ-ը չի կարող պարտադրել իրեն վայր դնել մանդատը: