Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին տիկինն ու Աժ փոխնախագահի աղջիկը կիսվել են «դարդերով»

Փետրվար 17,2012 21:48

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր կայացած «Հույսի նավակ» խորագրով մանկական բարեգործական համերգի ընթացքում, որին մասնակցում էր ՀՀ առաջին տիկին, «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանը՝ հնչեց նրա հեղինակած երգը:

Համերգը նվիրված էր ուռուցքային հիվանդություններով երեխաների պաշտպանության միջազգային օրվան, իսկ ողջ հասույթը փոխանցվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:

Համերգի վերջում Ռիտա Սարգսյանը հետնաբեմում զրուցել է Սայաթ-Նովա երաժշական դպրոցի սաների հետ, որոնք տիկնոջ նվագակցությամբ կատարեցին երգը:

Ռիտա Սարգսյանին մոտեցել է մի աղջիկ, ասել, որ իր անունը Նարե է, եւ հարցրել, թե գիտե՞ք ես ում աղջիկն եմ, Էդուարդ Շարմազանովի աղջիկն եմ: Նարեն առաջին տիկնոջը բողոքել է, որ «պապային կարոտում է, նա ուշ է տուն գալիս»: Ռիտա Սարգսյանը համաձայնել է ԱԺ փոխնախագահի դստեր հետ եւ ասել, որ իր ամուսինն էլ է ուշ գալիս տուն: Սա չի սփոփել 9-ամյա Նարեին ու նա շարունակել է տրտնջալ, որ հայրը խոստացել էր այս համերգին ներկա գտնվել, բայց խոստումը չի կատարել:  «Պապաս Ղարաբաղում է, դրա համար չեկավ»,- տիկին Ռիտային պարզաբանել է Նարեն: «Ոչինչ աղջիկս, գործն է այդպես, իմ ամուսինն էլ պիտի գար, բայց գործեր ուներ` չեկավ»,– երկխոսությունն ավարտել է Ռիտա Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829