Լրահոս
Օրվա լրահոսը

Գիսանե Պալյան.«Այս անգամ ժյուրին շատ խիստ էր».«Հայ սուպերսթարի» մասին

Փետրվար 17,2012 21:30

«Հայ սուպերսթարի 5»-ի մասնակիցները 

Կամ ամեն ինչի պատրաստ են հանուն սիրո, կամ էլ դեռ չեն պատկերացնում՝ ի՞նչ կարող են անել՝  «սիրուց դրդված» : «Հայ սուպերսթարի» մասնակիցների պատասխաններից ես հասկանում:  Նախագծի 2-րդ գալա համերգը սիրով լեցուն էր՝ թեման էլ սերն էր, երգում եւ խոսում էին սիրո մասին. Սուրբ Վալենտինի՝ սիրահարների տոնն էին նշում:  Ժյուրին խորհուրդ էր տալիս սիրահարվել, ապա սիրո մասին երգել, զգացմունքն էր պակասում:  «Ինչի՞ եք պատրաստ հանուն սիրո». հարցնում էր  հաղորդավար Արամ MP3-ը  բոլոր մասնակիցներին, հիմա էլ նույն հարցին մեզ է պատասխանում հենց ինքը. «Ամեն ինչ» ասածը մանկամիտ է հնչում, բայց իմ կյանքի ընթացքում եղել են տարբեր դեպքեր, երբ ես հասկացել եմ, որ բոլոր իրավիճակները հաղթահարել եմ սիրով: Եղել են դեպքեր, երբ ես արել եմ մի բան, որ պետք է բեմի մարդը չաներ: Բայց արել եմ հանուն սիրո»,- անկեղծանում է: Իր դերն էլ այս նախագծում սիրով է անում. «Ամենասկզբում, որ աշխատում էի, վերաբերում էի որպես գործ, հիմա շատ եմ սիրում աշխատանքս»: Փորձում է եւ՜ հանդիսատեսի, եւ’ մասնակիցների տրամադրությունը բարձր պահել, ասում է` բոլորի հետ էլ շփվում է. «Հարաբերությունները միշտ լավ են, ջերմ, մարդասեր եմ, կռվարար չեմ »,-կատակում է հաղորդավարը:

«Մարդասեր եմ, կռվարար չեմ ».Արամ MP3

Սիրո մասին երգերը շատ են, «Հայ սուպերսթարի»  երաժշտական պրոդյուսեր Գիսանե Պալյանն էլ  2-րդ գալայի երգերն ընտրելիս հաշվի է առել մասնակիցների կարողությունը, բացի այդ` կարեւորել է, որ դրանք գեղեցիկ մեղեդի, հետաքրքիր իմաստ ունենան: Երաժշտական պրոդյուսերը նշում է` բոլոր մասնակիցներն էլ աշխատում են իրենց ելույթների վրա, ափսոսում է` համերգներին պատրաստվելու ժամանակն է քիչ` 3 օրում դժվար է համերգային ծրագիր պատրաստել: «Կայացած աստղերն իրենց ելույթներին օրերով են պատրաստվում,  իսկ մեր մասնակիցները փորձ չունեն, բեմական վարպետությունը եւ վոկալային լուծումները տարիներով են մարդիկ ձեռք բերում, ինչին մեր մասնակիցները պետք է շատ կարճ եւ սեղմ ժամկետներում կարողանան հասնել,- ասում է նա, ավելացնում,- այս անգամ ժյուրին շատ խիստ էր, ողջունում են նրանց պազիցիան, խստությունը, պահանջկոտությունը, ես ողջունում եմ տեղին քննադատությունը, որովհետեւ այլապես մասնակիցների մոտ աճ չի լինի, բայց իհարկե կուզեի, որ թե՜ հանդիսատեսը, թե՜ ժյուրին անպայման հիշի, որ համերգը պատրաստվում է ընդամենը 3 օրում»:

«Հայ սուպերսթարի 5»-ի  երաժշտական պրոդյուսեր Գիսանե Պալյան

Ըստ Գիսանե Պալյանի` երաժշտական այս նախագծում կարեւորվում եւ առաջնային տեղ են գրավում մասնակցի ձայնային տվյալները, բայց ասում է. «Մեր գերնպատակը հենց դա է. մասնակիցներին տեսնել ավելի կայացած, ամենակարեւորը, որ իրենք իրենց միջի անհատականությունը փորձեն բացահայտել, հետագայում անպայման իրենց տեղը զբաղեցնեն  հայաստանյան երգարվեստում»,- ասում է նա:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829