Այս տարի Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը համընկել է Բարեկենդանի տոնի հետ ու թանգարանի այցելուներին սպասվում են անակնկալներ: «Նրանք կանցնեն տարբեր «փորձություններով», ու հաղթողները նվերներ կստանան: Համենայն դեպս, առնվազն բրնձով տուն կգնան», -ասաց տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:
Օրվա հանդիսությունների շարքում երկու գրքի շնորհանդես է սպասվում: «Հովհաննես Թումանյան. Մտքեր», որտեղ հավաքված են մեծ բանաստեղծի, գրողի, հասարակական գործչի, մեծ մարդու ու մեծ հայի փիլիսոփայական խոհերը կնոջ, արվեստի, պետության, թուրքի ու մեր մասին: Նաև սպասվում է Աշխեն Թումանյանի արխիվի գիտական հրատարակությունը: Այս արխիվն, ի դեպ, բացվում է առաջին անգամ ու ընթերցողը կգտնի բացարձակ նոր տեղեկություններ Թումանյանի մասին: Կկազմակերպվի նաև մի փոքրիկ համերգ:
Մանրամասները կարդացեք այստեղ: