Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴՄ-ով է՞լ գումարներ կլվանան

Փետրվար 17,2012 19:22

«Դրամարկղային գործառույթների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների շուրջ ներկայումս բավականին բուռն քննարկումներ են ընթանում: Aravot.am-ը Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանին խնդրեց մեկնաբանել մասնավորապես այն, որ առաքման միջոցով կատարվող գործարքները, որոնք գերազանցում են ամսական 3 միլիոն դրամը, չի պարտադրվում բանկով վճարել, այն դեպքում, երբ այլ առեւտրային գործարքների դեպքում պարտադիր է:

Պատգամավորի խոսքերով՝ «Այստեղ կա օրենքի մեկնաբանության խնդիր: Այս հարցը բարձրացրել եմ պետեկամուտների եւ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների մոտ: Անշուշտ, եթե տնտեսվարողը գործառույթ է կատարում առաքման միջոցով, ապա ինքը կարող է տասնյակ, նույնիսկ հարյուրավոր սուբյեկտների, նույնիսկ համաձայն օրենքի՝ 3 միլիոն դրամից ավելիի դեպքում, տնտեսվարողը չի կարող իր փոքրիկ սուբյեկտներին այցելելով 10-20 հազար դրամով ապրանքներ իրացնել: Այստեղ պարտադրել գնորդին 10-20 հազարի համար գնա բանկ ու վճարի, այնքան էլ իմաստ չունի: Այլ հարց է, որ այդ 2 տնտեսվարող սուբյեկտների մեջ ամսական գործարքների շրջանառվող գումարը կգերազանցի 3 միլիոնը: Այս մասով ընդունելի է: Այս առումով, իրոք, խնդիր կա օրենքի մեկնաբանության մեջ:  Այսինքն՝ դա տարածվի ոչ թե մեկ տնտեսվարողի, այլ 2 տնտեսվարողների միջեւ կատարվող ամսական գործարքներին, որը կգերազանցի 3 միլիոնը: Բայց, եթե մի խոշոր տնտեսվարող կարող է տասնյակ սուբյեկտների հետ գործարքներ անի 10-20 հազար դրամով, ամսական ինքը միշտ էլ 3 միլիոնը կգերազանցի եւ դրանով մենք հարց չենք լուծում:

Ընդ որում, այդտեղ մի դրույթ կա, որի պատճառով տնտեսվարողը կարող է ստվեր գնա: Տնտեսվարողը գալիս է մեկ այլ տնտեսվարողի մոտ եւ հաշիվ ֆակտուրա է լրացվում. կա փաստաթուղթ, որտեղ երեւում է գնորդը՝ իր բոլոր վճարումներով եւ ռեկվեզիտներով: Բայց վճարումը կատարում է կանխիկ: Օրենքում կա բացառություն, որ եթե դու ապրանքը իրացնում ես ֆիզիկական անձին, ապա կարող ես ՀԴՄ-ով խփել գումարը: Այսինքն ստացվում է, որ օրենքով մենք ոչ թե խնդիրը լուծեցինք, այլ էն փոքրին դրդեցինք դեպի ստվեր, որովհետեւ այսուհետ որ գա գնի, խոշորը, եթե նախկինում տալիս էր հաշիվ-ֆակտուրա, հիմա չի տալու: Այսինքն՝ մենք խնդիրը չլուծեցինք, տարանք ստվեր, եւ հիմա ՀԴՄ-ով է այդ գումարը մաքրվելու: Կարծում եմ կառավարությունն էլ այստեղ խնդիր է տեսնում, սպասենք առաջիկայում օրենքի մեկնաբանությունը  տան՝ տեսնենք ինչ կառաջարկվի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829