Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստացույցը սեքսի «թշնամի»

Փետրվար 17,2012 17:43

Հանեք հեռուստացույցը ննջասենյակից, այն ազդում է սեռական հարաբերությունների որակի ու քանակի վրա. պնդում են Մեծ Բրիտանիայի սեքսոլոգները, որոնք սեփական հետազոտությամբ եկել են այս եզրահանգման: «Հեռուստացույցը երրորդ շնչի դեր է կատարում «երկուսի» կյանքում, զուգընկերների սեքսը վերածելով սեքսի, որին կողքից հետեւողներ կան: Երբ ննջասենյակում կա հեռուստացույց, ապա աշխատանքից հոգնած վերադարձած ամուսինը, որն այդ քառակուսի տուփի չլինելու դեպքում կարող էր հանգստանալ կնոջ գրկում, ինքնաբերաբար միացնում է այն՝ օրվա ավարտն անցկացնելով հետուստացույց դիտելով: Արդյունքում մոռացվում կամ հետին պլան է մղվում սեքսը, քանի որ այդ հաճելի զբաղմունքի համար ուժերն էլ չեն հերիքում»,- հաղորդում է love.ru կայքը, հորդորելով, որ չարժե նորաձեւությանը զոհ գնալու համար ննջասենյակում ունենալ հեռուստացույց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829