Այսօր Հայաստանի Ֆրանսիական համալսարանում Ֆրանսերեն դասավանդողների ֆեդերացիայի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից վերապատրաստման մասնագետի առաջին փուլի վկայագրեր հանձնվեցին ֆրանսերենի 17 մասնագետների:
«Սա մի մեծ նախագծի առաջին էտապն Է, որը շարունակական բնույթ է կրելու: Շնորհիվ այս վերապատրաստման, նոր գիտելիքներ ձեռք բերեցինք եւ հաջորդ փուլ անցնելու դեպքում հնարավորություն կստանանք դառնալու վերապատրաստման ռեգիոնալ էքսպերտ »- նշեց քառամյա ծրագրի մասնակից, ֆրանսերեն լեզվի մասնագետ Շուշանիկ Մելքոնյանը:
Ծրագրի հաջորդ փուլի համար 17 մասնագետից կնըտրվեն լավագույն 6-ը: Դասընթացը վարած Աբդելքրիմ Քաբուբը (Abdelkrim Kaaboub) խոստովանեց, որ զարմացած էր հայաստանյան մասնագետների ֆրանսերենի գերազանց իմացությամբ: «Առաջին անգամ եմ Հայաստանում, բայց հասցրել եմ նկատել, թե ինչ հյուրասեր ժողովուրդ են հայերը»,-նշեց նա:
Ֆրանսիական համալսարանը Ֆրանսերեն դասավանդողների ֆեդերացիայի կողմից 5 հազար եվրո գումարի չափով օժանդակություն է ստացել՝ վերապատրաստման մասնագետների համար հատուկ գրադարան ստեղծելու նպատակով:
Կարդացեք նաև
Ստելլա ՏԵՐՏԵՐՅԱՆ