Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 17-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ է նշանակվել Դավիթ Սարգսյանը, որը մինչ այդ աշխատում էր ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի քննչական բաժանմունքի պետ։