«Առավոտի» հետ զրուցում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ասաց. §100 տոկոսանոց համամասնականի անցնելու համար, կարծում եմ եւ Սահմանադրության մեջ եւ «Կուսակցությունների մասին» օրենքում պետք է փոփոխություններ անել, որովհետեւ օրենքում գրված է, որ 25 տարին լրացած ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի ընտրելու եւ ընտրվելու: Հիմա պատկերացրեք, 100 տոկոսանոց ընտրակարգ է եւ մի անձ ուզում է ընտրվել, կուսակցություններին էլ չի ընդունում, ինքը որտե՞ղ պետք է ընտրվի, ո՞ր մեխանիզմով: Այդ պատճառով մեծամասնական համակարգը եւս պետք է լինի: Երկրորդ, մենք ունենք մեկ պալատանի խորհրդարան, իսկ երկու պալատի իրավական մոտեցումները մենք համատեղում ենք մեկ պալատում: Նախ, իսկապես փոփոխություններ կատարելու ժամանակ չկա, բայց դա չէ կարեւորը, կարեւորն այն է, որ մենք այդ մոտեցումները չենք կարող ունենալ: Այդ հարցը պետք էր ամիսներ առաջ դնել-քննարկել, հարակից հարցերը լուծել, եթե սա չի լուծվել, մնացածը ջուր է: Կարող ենք դնել եւ քննարկել տարբեր համակարգերը: Տեսեք, աշխարհին ցույց տրվեցին Ֆրանսիայի Սենատի քվեարկությունները, եւ տեսանք, թե ինչպես է խմբակցության ղեկավարը ամբողջ խմբակցության անունից քվեաթերթիկները գցում տուփի մեջ: Այսինքն, եթե խմբակցության անդամը համաձայն է, ինքը ասում է իր կարծիքը եւ ղեկավարը քվեարկում է: Մեզանում այդպես չէ, իհարկե, սակայն, սա զուտ էթիկայի խնդիր է եւ ոչ թե քրեական, մենք նման պրակտիկա չունենք եւ քրեական գործ հարուցելու հարցը շոու է (հիշեցնենք, որ
Ռուբեն Թորոսյանը նման հաղորդում է ներկայացրել ՀՔԾ՝ ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների նկատմամբ եւ պարոն Զոհրաբյանի անունը եւս նշված է-Մ.Ե.): Եկեք սա չսարքենք շոու, մեկ է, դա փուչիկ է, կպայթի եւ կանցնի: Սա հանցագործություն չի, եւ աշխարհում կա այսպիսի օրենք»:
Մարգարիտ ԵՍԱՅԱՆ