«Կան վճռական պահեր ժողովուրդների եւպետության կյանքում,
երբ պիտի ի հայտ գան վճռական գաղափարներ եւայդ գաղափարներն
իրագործող մարդիկ, որ կկարողանան ժողովրդին իրենց հետ¨ից տանեն:
Հազվագյուտ բարեբախտություն է, երբ ժամանակը որ ժողովուրդը
Կարդացեք նաև
եւառաջնորդը գտնում են իրար»:
ՀՀ Ազգային Հերոս Վազգեն Սարգսյան
Ին՞չքան երկար ենք երազել այս բառերը իրականություն դարձած տեսնելու: Ին՞չքան ենք կարդացել մեր պատմությունը ու փառաբանել հզոր արքաներին, սպարապետներին, որոնք պաշտպանել, ամրապնդել ու մեծացրել են մեր երկիրը, ափսոսացել ենք, որ այդպիսի փաստերը շատ չեն եւանընդհատ դժգոհել մեր բախտից, որ մեծ ենք եղել, բայց փոքրացել ենք: Գիտակցել ենք, որ օտարը միշտ էլ զավթող է` լինի դա նվաճող, թե ազատագրող, այստեղ ընդամենը բառախաղ է, իմաստը նույնն է, քանզի յուրաքանչյուր ուժ, ազատագրելով, դա անում է իր շահերից ելնելով եւկմնա այնքան, ինչքան պետք է, կօգտվի այնքան, ինչքան կարող է: Դա իր քաղաքական, ռազմական իրավունքն է: Երկու պարագայում էլ դու տարվող ես, թե երբ քեզ նվաճում են, թե երբ քեզ ազատագրում նվաճողից, այսինքն թույլ ես, իսկ թուլությունը մահ է: Եվ երբ 20-րդ դարի 80-ակաների վերջին ազատագրական, հուզումներ սկսվեցին Արցախում եւհայերին սկսեցին կոտորել Ադրբեջանում, հասկացանք, զգացինք, որ կանգնած ենք սեփական տեսակի բնաջնջման ու տարածքի կորստի եզրին: Համախմբվեցինք, միասնացանք ու, ի դժբախտություն թշնամիների, չուզողների, զարթոնք ապրեցինք, մեր պատմության ամենափառահեղ էջը բացեցինք ու գրեցինք` արյունով, աշխատանքով, պայքարով ու աշխարհին ապացուցեցինք, որ մենք էլ կարող ենք մեր պայքարը մինչեւվերջ տանելու վճռականություն ցուցաբերել: Եվ այստեղ, այս հաղթարշավի հիմքում կանգնեց հայոց Բանակը: Առաջին հերթին Հայկական Բանակի հիմնաքարը հանդիսացան կամավորական ռազմական միավորները, որոնք պատերազմելով ու ազատագրելով Ղարաբաղը, հարվածն իրենց վրա վերցրին, խաղաղ թողնելով թիկունքը, ուր ստեղծվում էր կանոնավոր բանակը: Ապա 1994թ.-ի պատերազմից հետո, ազատամարտիկներից շատերը ընդգրկվեցին Պաշտպանության նախարարություն աշխատանքներում, այդպիսով, իրենց փորձն ու նվիրվածությունը հաղորդելով Բանակին: Այսպիսով մեր Բանակը ծնվեց ռազմի դաշտում` արյան մեջ, եւմկրտվեց հաղթանակով: Անկախության նվաճումից հետո, ամենակար¨որը ազգային Բանակի ստեղծումը, կայացումն էր: Պետությունը ուժեղ է Բանակով ու մշակույթով եւնրանց հարատ¨ության ապահովմամբ, իսկ նրանք էլ զբաղված են պետության հարատ¨ության գործի կազմակերպմամբ: Ռոմանտիկ հրամանատարներ ու զինվորներ ունեինք, որոնք, առաջնորդվելով միայն ու միայն հայրենասիրական բարձր գաղափարներով, ցեղասպանության վրեժը սրտներում, գնացին կռվելու` Արցախը ազատագրելու, Հայաստանը պաշտպանելու: Շուտով ռոմանտիկան, փոխվեց ռեալիզմի եւչունենալով հզոր ֆինանսներ ունեցանք հզոր, ու թշնամու համար շատ վտանգավոր, Բանակ, կանոնավոր ու կարգապահ, ուժեղ տեխնիկայով եւժամանակակից հանդերձանքով շողացող զինված ուժեր: Այո՛, Բանակի համար` ամեն ինչ:
Եր¨անը սկսվում է սահմանամերձ գոտու խրամատից: Այս միտքը, միշտ հստակ պատկերացնենք, որովհետ¨, պատերազմը չի դադարել, ընդամենը հրադադար է, որ կարող է ընդհատվել յորաքանչյուր պահի: Մեր Բանակի ուժեղ լինելու հետ է կապված խաղաղության եւանվտանգության երկարակյացությունը: Բանակի պոտենցիալը, կարելի է ասել ամենամեծն է մյուս պետական ինստիտուտների հետ համեմատած: Առաջին հերթին ամենամեծ երիտասարդական միավորն է, որտեղ տղամարդը ոտք է դնում իրեն համար շատ կար¨որ` կայացման, ձ¨ավորման փուլում: Զինվորական ծառայությունից հետո երիտասարդը պետք է հասարակություն վերդառնա ավելի հայրենապաշտ, հասուն, ամուր, գիտելիքներով ու փորձով լի: Զինված Ուժերի գիտական, ստեղծագործական, ուսուցողական հնարավորությունները ահագին են: Գիտա-արդյունաբերական համալիրների, լաբորատորիաների աշխատանքում կարող են ընդգրկվել եւգիտնականներ եւճշտգրիտ գիտությունների շրջանավարտներ, սա արդյունավետ համադրություն է: Բացի էստրադային երգիչ, երգչուհիներից ճիշտ կլինի, որ բանակում հանդիպումներ ունենան ու դասախոսություններ կարդան հայտնի քաղաքական, պետական գործիչներ, արվեստագետներ, դերասաններ, մտավորականներ: Սա կնպաստի բանակ-հասարակություն կապի զարգացմանը, շատ բան կտա զինվորականությանը: Բանակը հասարակության խառնարանն է, այնտեղ հավաքվում են բոլոր դասակարգերից եւայս միության խնդիրը պաշտպանությունից հետո, պետք է լինի յուրաքանչյուրի անհատական ներդրումը, իր պոտենցիալի չափով, Զինված Ուժերի ուժեղացման ու զարգացման գործում: Տա՛նք Բանակին ամեն ինչ: Մասնակցենք Բանակի կյանքին բոլորս` ամեն օր ու միշտ: Կառուցենք այնպիսի հասարակություն, որտեղ սպան ու զինվորը լինեն ամենահարգված ու արտոնյալ խավը: Արտասահմանյան եւհայրենական ռազմական ուսումնական հաստատություններն ավարտած սպաները` պրոֆեսիոնալ, հայրենասեր եւնվիրված, մեծ հարստություն են Բանակի, պետության համար: Շատ կար¨որ է հատկապես կինոֆիլմերի միջոցով եւընդհանրապես քարոզել բանակի մասին, նրա դերի մասին, սպայի առաքելության եւպատվի մասին: Կինոմատոգրաֆիան ամենահզոր քարոզչաձ¨երից է: Բավականին առատ նյութ կա` Արցախյան արյունալի ու հերոսական պատերազմ, ուժեղ ու հերոս գործիչներ, հրամանատարներ, ազատամարտիկներ, հետաքրքիր դրվագներ, հրաշալի հաղթանակ: Կինոյի հետ միասին գրականությունն էլ պետք է քայլի: Գրքերի ու ֆիլմերի տեսքով հարուստ ժառանգություն թողնենք սերունդներին Արցախի ազատագրման, Բանակի ստեղծման ու կայացման մասին, մեր անհատների մասին: Սա ազգային քաղաքականության կար¨որագույն խնդիրներից է, իսկ եկող սերնդին ազգային գաղափարներով է պետք դաստիարակել: Հայոց ռազմական արվեստը այնքան հին է, որքան հայը` սկսվում է Հայկ Նահապետից հասնում մինչեւՍպարապետ Վազգեն Սարգսյան ու շարունակվում: Մեծ ու տաղանդավոր զորական Արքաներ, Սպարապետներ, Զորավարներ, Մարշալներ ու Գեներալներ ենք ունեցել, ռազմական ավանդույթներ: Անտիկ շրջանում, Հռոմի, Պարթ¨ստանի, Չինաստանի հետ միասին չորրորդ կայսրությունն ենք եղել, վերջին Հելլենիստական տիրակալությունը աշխարհի վրա: Պահպանենք ու զարգացնենք, շարունակենք այս ամենը: Մեր նորանկախ Հանրապետության պատմական էջերը գրել ենք հաղթանակներով, հաջողություններով եւայս ամենը պետք է հարատեւեւհավիտենական դարձնենք: Ցավալի, շատ ցավալի է, երբ Բանակում դժբախտ դեպքեր են լինում: Մարդկային կյանքը անփոխարինելի է, հատկապես երբ խոսքը զինվորի կյանքի մասին է: Զինվորը մեր եղբայրն է, մեր ընտանիքի անդամը եւնրա պայմանները առանց ընդհատվելու պետք է բարելավվեն: Այս հարցում մխիթարիչ է Պաշտպանության նախարարի եւբարձրաստիճան հրամանատարական կազմի թափանցիկ ու վճռական աշխատանքը: Պետք է ընդունենք, որ բանակում ցավալի, տհաճ դեպքերի մեղավորը մենք բոլորս ենք, ողջ հասարակությունը: Պատանին գնում է Բանակ արդեն հասարակական մի քանի խողովակ անցած: Քրիստոնեական ու Ազգային արժեքների տարածումը կնպաստի հասարակության առողջացմանը: Սերն ու հանդուրժողականությունը դարձնենք ամենօրյա հարաբերություններ, միասնությունը` նպատակ եւայս պատկերը բերենք Բանակ ու արդյունքը, համոզված եմ, ակնհայտ է լինելու: Բանակը մեր պետության, հայրենիքի ամենամեծ հպարտությունն ու ձեռքբերումն է, ամենակայացած կառույցը: Հիշում եմ 1999թ. Սեպտեմբերի 21-ի ռազմական շքերթը, Վազգեն Սարգսյանին, որը ուղղակի փայլում, հուզվում, ուրախանում ու հպարատնում էր ի տես աշխարհի, երբ իր իսկ աշխատանքի արդյունքը անցնում էր` փառավոր ու հզոր: Հիշում եմ 2006թ. շքեղ ու փառահեղ զորահանդեսը եւիհարկե 2011թ. Անկախության տոնին նվիրված հզոր ու հետաքրքիր զորահանդեսը, որը նաեւռազմավարական նշանակություն ուներ: Հատկապես 2011թ.-ի շքերթից կառանձնացնենք հոգ¨որականության մասնակցությունը: Դա ճիշտ եւիմաստուն որոշում ու մասնակցությունն էր: Ին՞չու: Խաչը միշտ մեզ Առաջնորդ: Մենք հավատքի ժողովուրդ ենք ու մեր փրկությունը Քրիստոնեության մեջ է եւհայոց պատմության շրջադարձային պահը, որը միջազգային նշանակություն ունի, դա 301թ. Հայաստանում Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակումն է: Դարեր շարունակ, երբ չենք ունեցել (ցավոք սրտի) պետականություն, եկեղեցին է ղեկավարել երկիրը եւմեծ դեր խաղացել հայոց քաղաքակրթության պահպանմանը: Տ¨ական ժամանակ է, որ հոգ¨որականությունը Բանակում հովվական առաքելություն է ծավալում: Դա ողջունելի է, քանզի զինվորականությունը ապրելով, աշխատելով դժվար ու վտանգավոր իրավիճակում ավելի շատ կարիք ունի հոգ¨որի: Զինված Ուժերում հոգ¨որականության առկայությունը կնպաստի Աստվածաշնչի, քրիստոնյա խոսքի տարածմանը, հայրենասիրության ուժեղացմանը, մարտական Ոգու բարձրացմանը, կկատարվեն մկրտություններ, խորհուրդներ կտրվեն, եղբայրության եւհանդուրժողականության, համախմբվածության գաղափարներ կսերմանվեն ու կտարածվեն: Սա առաջընթաց է Բանակի համար:
Այսօր 20-ամյա Բանակի մասին ենք խոսում, ին՞չ տարիք է սա նրա համար, արդյոք այս տարիքի համար բոլոր չափանիշները ապահովվել ենք: Իհարկե լուրջ խնդիրներ կան, որոնք սպասում են իրենց լուծմանը, իհարկե երկարատեւու քրտնաջան աշխատանք է պահանջում Բանակը: Առաջ ենք գնալու եւլուծելու ենք բոլոր մարտահրավերները: Ուղղակի մի փաստ արձանագրենք` Բանակը իր մակարդակով, որակով, կայացվածությամբ առաջ է թե պետական մյուս ինստիտուտներից, թե հասարակությունից: Նա հաղթանակած Բանակ է, հաջողություններով եւձեռքբերումերով լի: Մաղթենք, որ այս շքերթը միշտ շարունակվի եւմենք էլ մեր նպաստը բերենք նրա երկարատ¨ությանը: Գլուխ խոնարհենք ու փառաբանենք բոլոր այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքը դրեցին Հայոց Զինված Ուժերի ստեղծման ու կայացման գործում` հավերժ փառք ընկածներին: Հայաստանի Նախագահ, ՀՀ Զինված Ուժերի Գերագույն Գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ` որը մեծ եւանուրանալի դեր ունի մեր պետականության, Բանակի, ուժային կառույցների ստեղծման, կայացման գործում, Արցախի ազատագրման պայքարում, շնորհավորենք բոլոր քաղաքական, պետական, ռազմական գործիչներին, որոնք Բանակի կյանքում դեր են խաղացել: Ցանկանանք մեր Բանակին նորանոր հաջողություններ, հաղթանակներ, նվաճումներ Ցանկանանք երջանկություն` ապրողներին, մեր երկրին էլ` խաղաղություն:
Հայաստանի Հանրապական կուսակցության
ե/կ քաղաքական հարցերի հանձնաժողովի
նախագահ Ռուբեն Վարդանյան
Դու զգեստավորում ես ինձ զօրությամբ` պայքարի համար,
իմ առջեւկորացնում ես հարձակվողներին,
թշնամիներիս ծոծրակն ես ինձ տեսնել տալիս,
ես ոչնչացնում եմ իմ հակառակորդներին:
(Սաղմոս 18/17,18Բ)