ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը կոռեկտ չի համարում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի համեմատությունը մեծամասնական ընտրակարգով առաջադրվող 41 պատգամավորների ու ԱԼի Բաբայի եւ 40 ավազակների միջեւ: Այս մասին Aravot.am-ին ասաց պատգամավորը: Նրա խոսքերով, բացի այն, որ մեծամասնականով առաջադրվող պատգամավորները ոչ մի նմանություն չունեն Ալի Բաբային ու 40 ավազակներին, ինքը սուր համեմատություններից կխուսափի, որովհետեւ չափազանց շատ է հարգում Լ. Ալավերդյանին. «Անկոռեկտ եմ համարում Ալավերդյանի համեմատությունը ու ես, ճիշտն ասած, ավելի սուր համեմատությունների մասնագետ եմ, բայց ինձ թույլ չեմ տա, տիկին Ալավերդյանի նման կարկառուն ներկայացուցչին պիտակ կպցնել»:
Հիշեցնենք, որ պատգամավոր Լարիսա Ալավերդյանն իր վերջին ասուլիսներից մեկի ժամանակ նման համեմատություն էր արել, հետո պարզաբանել, թե կատակել է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ