Լրահոս
Օրվա լրահոսը

Գիշերային ակումբում դատախազի «դեբոշ» սարքելն ավարտվեց հեռացումով

Փետրվար 17,2012 16:21

2012թ. փետրվարի 17-ին ստացվել է ահազանգ Արմավիրի մարզի դատախազության աշխատակցի կողմից՝ դատախազին ոչ հարիր վարքագիծ դրսեւորելու վերաբերյալ: Պարզվել է, որ Արմավիրի դատախազության դատախազ Դավիթ Բարոյանը փետրվարի 16-ի լույս 17-ի գիշերն ընկերոջ հետ միասին գնացել է իր բնակության վայրին մոտ գտնվող գիշերային ակումբ, որտեղ չարաշահել է ալկոհոլը եւ թույլ տվել դատախազին ոչ հարիր վարքագիծ: Այդ հանգամանքը հաստատել է նաեւ Դ. Բարոյանը:

Ասում էին նաեւ, որ դատախազը մերկ պարել է, սակայն դա այդպես չէ, քանի որ մերկ պարելու դեպքում կերեւար մի դաջվածք, որը խնամքով թաքցրել է դատախազն իր  մեջքին:

Դատախազը սթափ վիճակով արդեն զղջացել է կատարվածի համար, սակայն, ավաղ, ուշ էր: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով քիչ առաջ նա հեռացվել է դատախազության համակարգից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829