Մարզերում սովորույթ կա, որ համայնքի ղեկավարի ընտրություններից հետո հաղթող թեկնածուն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ուղարկում սնունդ եւ խմիչք` այդ կերպ արտահայտելով իր հարգանքն անքուն գիշեր անցկացրած հանձնաժողովականների աշխատանքի նկատմամբ:
Առջեւում խորհրդարանական ընտրություններ են: Համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալու հավակնորդները հնարավորություն ունեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նկատմամբ իրենց հարգանքը հիմա դրսեւորել`օգնելով մաքրել ԿԸՀ շենքի «սահադաշտը»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ