Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես էր Սասունը բռնել Պրեսկոտի պիջակից (Տեսանյութ)

Փետրվար 17,2012 16:13

«Իրանք հա ասում են, դրա համար էլ էս օրն ենք ընկել»,- այսպես արձագանքեց Սասուն Միքայելյանը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի այն հայտարարությանը, Հրազդանում ընտրություններում նկատվել են «որոշակի դրական ազդանշաններ»:

Ու հիշեց. «Էն ժամանակ, որ մենք նստած էինք՝ Պրեսկոտ էր, Կոլումբիե էր, կաստյումից քաշիմ՝ ասիմ՝ հլը նստի. էս երկիրը, որ էս վիճակին ա, ամենամեծ մեղավորը դուք եք: Նստում եք ինքնաթիռի մեջ, ասում եք՝ ընտրությունները համապատասխանում ա ժողովրդավարության չափանիշներին ու մենք ընգնում ենք կրակը: Էդ խոշոր տիրությունները իրանց շահը ունեն, իրանց շահով են շարժվում»:

Aravot. am-ը Սասուն Միքայելյանին հիշեցրեց, որ իր վերջին հանրահավաքում ինքը հայտարարեց, որ փետրվարի 13-ին նստելու է Հրազդանի քաղաքապետի աշխատասենյակում եւ «վերեւներին» էլ «մեսիջներ» ուղարկեց՝ «զգուշ եղեք, գալիս եմ»: Հետաքրքրվեցինք, արդյոք այդ վճռական խոսքերից եւ ընտրությունների արդյունքներից հետո, ժողովրդի մոտ հիմա հիասթափություն չի՞ առաջացել: Պատասխանը եղավ. «Ես ասում էի, այն մարդիկ, որ նամուսով աշխատել են, կմնան՝ կաշխատեն, իսկ այն մարդիկ, ովքեր իրանց շահի համար են նստել, պիտի հեռանան: Ես իրանց կարգի մարդ չեմ, որ գնամ մարդկանց բերեմ՝ ծառայեցնեմ ինձ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829