Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղ-տեղ կուսակցական բարություն

Փետրվար 17,2012 16:05

Այսօր աշխարհը նշում է մի տոն, որ կոչվում է Random Act of Kindness Day: Այպես կոչված Բարության տոնը մտածել են բարեգործական կազմակերպությունները, եւ տոնի խորհուրդն էլ իրականում այն է, որ պետք է լինել աննախադեպ բարի՝ առանց ակնկալիքներ ունենալու դրա դիմաց:

Տարբեր երկրներում յուրովի է նշվում այդ օրը, Հայստանում էլ՝ հայավարի: Ոչ մի կուսակցություն, այդ թվում նաեւ ՀՀԿ-ն բարեգործական կազմակերպություն չէ եւ երբեք անշահախնդիր ոչինչ չի անում:  Տվյալ պարագայում խնդիրն այն է, որ  ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հենց ընտրությունների շեմին է որոշել է չափազանց բարի լինել ու «Մի կտոր բարություն» խորագրով ակցիայի շրջանակներում   Շարլ Ազնավուրի հրապարակում պատահական անցորդների նվիրել շոկոլադ, բարեմաղթանքներով փուչիկներ: Իսկ ինչու ավելի բարի չէր՝ ավելի վաղ: Այ այստեղ լռում են եւ ջահելները եւ նրանց ՀՀԿ-ական «պապաները»: Կուսակցական ջահելները այսօր բոլորին կոչ են արել՝ լինել բարի եւ կարեկից ուրիշի նկատմամբ: Դե մեղավոր չեն, որ իրենց հոգում «շեֆերի» հրահանգով միայն ընտրությունից ընտրություն են բարության ու կարեկցանքի դրսեւորումները ծնվում: Ի դեպ, մեկ օր առաջ էլ ՀՀԿ  երիտասարդական կազմակերպությունը որոշել էր կուսակցականացնել Սուրբ Վարդանանց նահատակների հիշատակության օրը՝ քայլերթի դուրս գալով ՀՀԿ-ի դրոշներով…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829