2010թ. հուլիսի 27-ին Բերդի տարածաշրջանի «Մեհրաբներ» զորամասում լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության փետրվարի 14- ի նիստում, դատավոր Սամվել Մարդանյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելիս, ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը անհեթեթ համարեց Քրեական դատավարության օրենսգրքի այն կետը, որով դատավորին հայտնված ինքնաբացարկը բավարարելը կամ չբավարարելը որոշում է … նույն դատավորը: Պաշտպանի խոսքով` այս դեպքում մնում է ապավինել դատավորի խղճին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ