Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ հայտարարությունը Հնչակյան կուսակցության վերաբերյալ

Փետրվար 17,2012 15:40

ՀՀ Արդարադատության նախարարությունը բացարձակ ապօօրինի կերպով գրանցել է նոր` Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցություն` ակնհայտորեն ցանկանալով ուզուրպացնել Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող Հնչակյան կուսակցությունը և հանձնել այն իր կողմից կառավարվող անհատներին:

Վերջին մի քանի օրերին սա արդեն երկրորդ դեպքն է, երբ իշխանությունների կողմից հետապնդման թիրախ է ընտրվում Կոնգրեսի մաս կազմող կուսակցություն: Մի քանի օր առաջ վարչախումբը ապօրինաբար, իրեն հպատակ դատական իշխանության օգնությամբ, ըստ էության խլեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության գրասենյակը:

Տեսնելով Հայ Ազգային Կոնգրեսի` գնալով աճող հեղինակությունը, վարչախումբը մարտահրավեր է նետել Սահմանադրությամբ երաշխավորված ևս մեկ հիմնարար ազատության` միավորումների ազատությանը:

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է վարչախմբի այս ապօրինի քայլերը և պահանջում անմիջապես դադարեցնել Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան և «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունների նկատմամբ սանձազերծված իրավական կամայականությունները:

Հայ ազգային կոնգրես 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829