Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյանն անգրագետ անվանեց ՀԱԿ ներկայացուցչին

Փետրվար 17,2012 15:32

ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանից այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչպես է բացատրում  ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանի հայտարարությունը, թե նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ԲՀԿ մտնելը  պայմանավորվում է նաեւ նրանով, որ հնարավոր է Հանրապետականն ու «Բարգավաճ Հայաստանը» պայմանավորվածության են եկել իշխանության թեւերը կիսելու շուրջ. «Արվում է մի ենթադրություն, որպես կանոն շատ ճիշտ տեղեկություն ունեցող մարդու կողմից, էդ առումով  անգրագետ մարդու կողմից… Չկա այդպիսի բան: Գոյություն չունի ոչ մի պայմանավորվածություն: Կուսակցությունները հենց դրա համար են առանձին առանձին կուսակցություն, ու կուսակցության միակ նպատակը իշխանության գալն է: Եթե այս երկու կուսակցությունները , երկուսն են, նշանակում է նրանց հակասությունն անխուսափելի է, ինչքան էլ ընկերական ու բարիդրացիական հարաբերություններ ունենան, շատ բնական են բախումները,  պետք է ուղղակի չթողնել այդ բախումները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829