Հատված ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի հարցազրույցից
– Վերջին շրջանում քաղաքական դաշտի թեմաներից մեկը դարձավ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի՝ ԲՀԿ-ին անդամակցելու թեման: Այս անդամակցությունը, կարծում եմ, անսպասելի չէր եւ դեռ վաղուց էր նման թեման շոշափվում: Կա երկու տեսակետ. Օսկանյանի՝ ԲՀԿ-ին անդամակցելը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչին ինքս չեմ հավատում, եւ երկրորդ՝ քանի որ ԲՀԿ-ի ներսում քաղաքական հայտնի դեմքերը քիչ են, ավելի շատ օլիգարխիկ եւ բիզնես դեմքեր են, կարծես թե Օսկանյանի անդամակցությունը փորձ է ՝ ԲՀԿ-ին դարձնել քաղաքական եւ աշխարհաքաղաքական ուժ: Ձեր կարծիքն այս ամենի մասին:
– Եկեք պարզ խոսենք, այ, Դուք ասում եք՝ կապ ունի՞ Քոչարյանի հետ, թե՞ չունի: Քոչարյանի հետ նույնիսկ ես կապ ունեմ, ուր մնաց՝ Օսկանյանը չունենա: Որովհետեւ մենք տասը տարի համագործակցել ենք, Քոչարյանը եղել է նախագահ, Օսկանյանը՝ արտգործնախարար, մենք՝ Հանրապետական կուսակցություն:
Քանի որ Օսկանյանը տիրապետում է բավականին գիտելիքների, դիվանագետ է, արտաքին կապեր, ներքին կապեր եւ այլն, բնականաբար հայտնվելու էր քաղաքականության մեջ եւ ընտրել է ԲՀԿ-ն:
Կարդացեք նաև
Ես սրանում արտառոց բան չեմ տեսնում, կարծիքս այն է, որ ամեն քաղաքական գործիչ էլ կարող է հայտնվել այս կամ այն կուսակցությունում, ես պարզապես մի քիչ բացասական եմ գնահատում այն գործիչներին, որ կարող են մի քանի կուսակցություն փոխել: Բայց Օսկանյանը որեւէ կուսակցության անդամ չի եղել, առաջին անգամ է դառնում: Իր խնդիրն է եւ ԲՀԿ-ի խնդիրն է:
Մարգարիտ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»