«Այն մարդիկ, ովքեր ասում են, որ Տիրամոր վերափոխման, Ծաղկազարդի, Սուրբ Սարգսի, Տյառնընդառաջի տոները հեթանոսական են, չեն կարողանում առաջ նայել, իսկ ովքեր ասում են, թե դրանք քրիստոնեական են՝ հետ չեն կարողանում նայել»,- այսօր «Հայելի» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Վարդան Դեւրիկյանը: Նրա ձեւակերպմամբ, ունենք մի շարք տոներ, որոնք մեր եկեղեցու գանձատուփի մեջ են պահված եւ իրենցից մեծ կարեւորություն են ներկայացնում:
Պարոն Դեւրիկյանն ասում է՝ լրագրողները չպետք է քննարկեն տոնի հեթանոսական կամ քրիստոնեական լինելը, պետք է լրատվության միջոցով տոնի հանդեպ մարդկանց մեջ հետաքրքրություն մտցնեն:
«Առանց տոների էլ մեր կյանքը տխուր կլինի»,- համոզված է գրականագետը:
Ազգագրագետ Գոհար Ստեփանյանն էլ փաստում է. «Շատ տոներ պահպանվել են հենց մեր եկեղեցու շնորհիվ, բայց կան մարդիկ՝ ազգագրագետներ, քահանաներ, ովքեր սխալ պնդումներ տալով՝ իբր այս կամ այն տոնը հեթանոսական է, ոչնչացնում են դրանք»:
Կարդացեք նաև
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ