Այսօր՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12:00-ի սահմաններում Երևանի Վաղարշյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Պրիորա» մակնիշի Տ 6794 համարանիշի և «Մերսեդես» մակնիշի 20 ՍՕ 140 համարանիշի ավտոմեքենաները:
Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն վարորդները, տեսնելով, որ ապահովագրական ընկերության աշխատակիցները ուշանում են, մի լավ հիշեցին ԱՊՊԱ-ին, ու չսպասելով՝ հեռացան:
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ