ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում երեկ նրա անվան արվեստանոց բացվեց: «Մենք հնարավորություն ունենք եւս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցել արվեստի անվանի եւ վաստակավոր գործչին, մեր համալսարանի երկարամյա պրոֆեսոր Սերգեյ Իսրայելյանին»,- բացման խոսքում ասաց համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը՝ շնորհավորելով ներկաներին նշանակալի օրվա կապակցությամբ: Ըստ նրա, այս արվեստանոցը նախեւառաջ անհրաժեշտ էր համալսարանի ուսանողներին, որպեսզի ճանաչեն կինեմատոգրաֆի վարպետներին:
Կինոգետ Սուրեն Հասմիկյանը նշեց. «Տա Աստված, որ ամեն մի օպերատոր, ստեղծագործող կարողանա ստեղծել այնպիսի անմոռանալի տեսարան, ինչպիսին «Նահապետի» խնձորների հայտնի կադրն է»:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ