Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Վարչախումբն ուզում է բանակն օտարել մեր ժողովրդից»

Փետրվար 17,2012 13:48

Այսօր «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանն անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծին՝ ասաց. «Փորձ է արվում ժողովրդի մի մասին հակադրել մյուսին: Իշխանությունը ժողովրդից բռնազավթած վարչախումբն այս օրինագծի քննարկման դեպքում հակառակ արդյունքի է հասնում. մատնում է իր ներքին թուլությունները»: Որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք՝ պարոն Չուգասզյանն առաջարկում է ձևավորել այլընտրանքային իշխանության հարթակ:

Ժիրայր Սեֆիլյանն էլ իր խոսքում նշեց. «Արդեն 20 տարի է՝ ձերբազատվել ենք կայսերական ամբողջատիրական համակարգից, և այդ ընթացքում, եթե մեր ժողովրդի մոտ մերօրյա համակարգի պետական հաստատություններից գոնե մեկի նկատմամբ մնացել է հարգանք, ապա դա մեր բանակն է, քանի որ այն ծնունդն է արցախյան ազատ պայքարի: Հիշում ենք՝ այդ պայքարի սկզբնական փուլում ծանր բեռն իր վրա էր վերցրել աշխարհազորը՝ ժողովուրդը, որից էլ ծնվեց մեր բանակը: Այսինքն՝ բանակը ժողովրդի ծոցից ծնված հաստատություն է: Այսինքն՝ այս օրենքն ընդունելով՝ նաև առաջին հերթին վարչախումբը ուզում է բանակն օտարել մեր ժողովրդից: Սակայն ես ոչ մի հույս չունեմ, որ այս վարչախումբը կարող է խոհեմություն դրսևորել և հետ կանգնել այս որոշումից: Համոզված եմ, որ կշարունակեն այս գործընթացը և իրենց ենթակա խորհրդարանն էլ կվավերացնի օրինագիծը: Սակայն նաև համոզված եմ, որ վարչախմբին, միևնույն է, չի հաջողվելու մեր բանակը ժողովրդի դեմ հանել, քանի որ զավակը ծնողի վրա ձեռք չի բարձրացնում»:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829