Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները՝ աշխատանքի փնտրտուքներով. Խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքն աշխատում է

Փետրվար 17,2012 13:46


20-ամյա ուսանող Տիգրան Հարությունյանը  զզվել է իր երկրից, պահանջում է  աշխատանք, որ մարդիկ կարողանան նորմալ ապրել, միջին խավը միայն  «չոր» հացի փող չունենա. «Ուրիշ տեղ մարդը նույն գործն անում է ու վարձատրվում է ավելի շատ: Ամեն ինչից օգտվում է և ամենակարևորը՝ մարդիկ «հավասար» են: Այստեղ երիտասարդությունը աշխատում է օր ու գիշեր, հազիվ կարողանում է իր գրպանի փողը ապահովի»: Պնդում է, որ Հայաստանում ամեն ինչ առաջ է տանում փողը ու պաշտոնը: Տիգրանը ցանկանում է գնալ Ֆրանսիա կամ Ամերիկա: «Կսորովեմ,- ասում է նա,- ու սովորածը չի կորի: Անգամ հարուստերը թողնում են, գնում»:

Ի տարբերություն Տիգրանի՝ Անժելան իր հայրենիքը ոչինչի հետ չի փոխի, երբեք չի գնա Հայաստանից, բայց այդքան շատ սիրելու հետ մեկտեղ, վատ է զգում, երբ տեսնում է օրենքը խախտող երկիր. «Մարդկանց ամենամեծ խնդիրը գործազրկությունն է ու ցածր աշխատավարձը: Հայաստանում խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքն է աշխատում»: Հավատում է, երբ բավարարվի մարդկանց նյութական ու կենցաղային պայմանները, ամեն ինչ լավ կլինի: «Մեկը ապրի 3 հարկանի ճոխ առանձնատանը, մյուսը անտուն, սոված երեխաներին մեծացնի՝ առանց կրթության: Բոլորը հնարավորինս հավասար պետք է լինեն»: Ապա ավելացնում է, որ ձուկը գլխից է հոտում:

25-ամյա Արթուր Հովսեփյանի միջոցները չեն ներում Հայաստանից գնալու համար, բայց ասում է, որ մոտ է երազանքին: Նշում է , որ այստեղ կան մասնագիտություններ, որոնք չեն զարգանում, իսկ հարևան երկրներում ճիշտ հակառակն է: «Ասեմ, որ լավ բաներ անում է Կառավարությունը, այնպես չէ, որ ամեն ինչ վատ է: Միայն այն, որ բոմժերին ապաստան է տրվում, արդեն լավ է: Բայց հնարավորության դեպքում կգնամ երկրից»:

Երիտասարդների զբաղվածության խնդիրը շատ արդիական է, և շուրջ 22000 երիտասարդ այսօր զբաղվածության խնդիր ունի: Մալաթիա Սեբաստիայի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Սեդրակ Խաչիկյանը բացատրում է՝ այսօրվա երիտասարդները մոտիվացիայի խնդիր ունեն, իսկ գործատուների մեծ մասը պատճառաբանում են, որ ուսանողները աշխատանքային փորձ չունեն:

«Այժմ ծրագիր ենք իրականացնում՝ աշխատանքային պրակտիկայի կազմակերպում գործատուների մոտ:  Պրակտիկայի կազմակերպման նպատակն է աշխատանքային փորձ չունեցող գործազուրկներին աջակցելը, որ նրանք  ձեռք բերեն իրենց մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանքային փորձ, աշխատաշուկայում դառնան ավելի մրցունակ, և այդպես «տեղավորվեն» հարմար աշխատանքի»: Միայն 2011 թվականին` մեկ համայնքում,  աշխատանքի է ընդունվել 602 հոգի, որոնցից 387 երիտասարդներն են: Հայտնում է զբաղվածության տարածքայի կենտրոնի տնօրենը, ասում ՝ մեկ կարևոր խնդիր կա. որակավորում ստացած աշխատանք փնտրողների որակը և աշխատաշուկայի որակը անհամեմատելի են, հավատացնում է՝ մագիստատուրան ավարտած ուսանողը չունի համապատասխան գիտելիքներ:

Հաջորդ խնդիրը ըստ Սեդրակ Խաչիկյանի այն է, որ ոչ բոլորն են իրենց մասնագիտությամբ աշխատում, նաեւ՝ շատ կարևոր է աշխատավարձի խնդիրը, նվազագույն աշխատավարձը 32.500 դրամ է. «Լավ թիվ չէ, բայց երիտասարդները ճկուն են»,- ասում է նա: Խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքն էլ աշխատանքի ընդունվելու գործում զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը ցավով չի բացառում, բայց հավատացնում է, որ արդեն նման դեպքերը քչացել են:  Զրույցի ընթացքում էլ հիշում է՝ մի մարդ ասում էր. «Աշխատանք փնտրելը իր համար արդեն աշխատանք է»:

 

 Մելանյա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829