Այսօր «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Aravot.am-ը «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանից հետաքրքրվեց՝ արդյոք մասնակցելո՞ւ են առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նա պատասխանեց. «Մենք ե´ւ մերժում ենք ընտրություններին մասնակցելը, ե´ւ դասական բոյկոտը: Սա դասական բոյկոտ չէ: Պարզապես պետք է արհամարհել այս ռեժիմի կողմից ստեղծված որևէ խաղի մասնակից լինելը: Այն խաղին, որը վերահսկվում է խոշոր բռնատերի կողմից: Ընդհակառակը, այս ընթացքը պիտի օգտագործել զուգահեռ իշխանություն ձևավորելու համար»:
Ժիրայր Սեֆիլյանը նաեւ պարզաբանեց, որ բռնատեր ասելով՝ «Նկատի ունեմ Սերժիկ Սարգսյանին»:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ