«Մեր քաղաքը» նախաձեռնությունը հայտարարություն է տեղադրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Ֆեյսբուկյան էջին։
«Հարգելի պարոն քաղաքապետ, իրավիճակը չսրելու համար խնդրում ենք Ձեզ հետ կանչել շինարարներին և ոստիկաններին Մաշտոցի պուրակից և հանգիստ թողնել այդ հանրային այգում օրինականության պահպանման համար խաղաղ ցույցի և քաղաքացիական ներկայության միջոցով պայքարող ակտիվիստներին: Խնդրում ենք տեր կանգնել հանրության առջև ստանձնած Ձեր պարտավորություններին և խոստումներին: Լիահույս ենք, որ արագ կարձագանքեք»,-ասված է հայտարարության մեջ։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ