Հատված ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ հարցազրույցից:
– ՀՅԴ-ն մեծամասնական ընտրակառգով առաջադրումներ անելո՞ւ է, թե՞ ոչ:
– Ես դեռեւս հույս ունեմ, որ իրենց կհասկանան, որ սա իսկապես շատ պատմական առիթ է, եւ ընդառաջ գնալով հասարակության պահանջին, նաեւ իրենց հեղինակությունը կբարձրացնեն: Այս իրավիճակում ամեն ինչ շատ հստակ է. իսկապես ջրբաժանի առաջ ենք, որովհետեւ հիմա է երեւալու, թե իրենք ինչքան են վախենում հավասար ընտրություններից: Սա նաեւ այն սարսափն է, որի վրայով իրենք պետք է փորձեն անցնել, որպեսզի կարողանան ճիշտ որոշում կայացնել հավասար պայմաններ ստեղծելու առումով: Հիմա՝ կգնա՞ն դրան, թե՞ ոչ՝ թող իրենք որոշեն: Իսկ եթե, այնուամենայնիվ, ոչինչ չփոխվի, ուրեմն մենք, բնական է, պետք է մարտավարություն մշակենք նույն մեծամասնական ընտրատարածքներում էլ պայքար տանելու ուղղությամբ, որովհետեւ չենք կարող հաշվի չնստել եղած փաստերի հետ:
Կարդացեք նաև
Մեր՝ ամբողջական իշխանափոխության ծրագրից բխում է մեկ նպատակ՝ թույլ չտալ իշխանությունների վերարտադրում կամ առնվազն դժվարացնել էապես վերարտադրվելու հնարավորությունն այս ընտրությունների միջոցով: Այս առումով, վերահսկողությունն էլ ավելի բարձր մակարդակով պետք է իրականացնել:
Միասնական շտաբի գաղափար ունենք: ԱԺ նախագահը նման մի բան առաջարկեց ԱԺ ամբիոնից, բայց եթե մեր մոտեցումներն ու սկզբունքներն այդտեղ չհարգվեն, նորից դա կլինի ձեւական բնույթ կրող ինչ-որ մի մարմին: Միասնական շտաբը պետք է թիվ մեկ նպատակ հռչակի՝ համատեղ արձանագրել խախտումները եւ դրանց վերաբերյալ հանդես գալ համատեղ պայտարարություններով, որոնք այնուհետեւ հնարավորություն կտան ավելի հեշտ բողոքարկել եղած կեղծիքները:
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»