Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու էր Հերմինե Նաղդալյանն աթոռից աթոռ ձգվել քվեարկելու համար

Փետրվար 17,2012 11:39

Հատված ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանի հետ հարցազրույցից:

– Այս նստաշրջանո՞ւմ էլ հին խորհրդարանական ավանդույթ է մնալու

 

կողքինի համար քվեարկելը։ Վերջին նիստում ո՞ւմ փոխարեն եւ ինչո՞ւ էիք քվեարկել։

– Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ ուրիշի փոխարեն չեմ քվեարկել երբեւէ։ Լրագրողներիդ քաջ հայտնի է, որ ԱԺ նիստերը սղագրվում են, արձանագրություններն ու անձնական քվեարկությունների պատկերն էլ տեղակայվում են ԱԺ սայթում։ Իմ կողքին նստող պատգամավորը Կարեն Ավագյանն է, յուրաքանչյուր ցանկացող կարող է բացել ԱԺ-ի կայքը եւ տեսնել, որ նրա փոխարեն ոչ մի քվեարկություն չի կատարված։ Եթե ես փետրվարի 9-ին նրա փոխարեն քվեարկած լինեի, նրա անվան դիմաց ոչ մի պարագայում չէր գրվի «Չի քվեարկել»։

– Ինչո՞վ բացատրել, ուրեմն, քվեարկությունների շուրջ բարձրացված աղմուկը։

– Նախընտրական շրջանով, ակնհայտորեն ոմանց պետք է հնարավորինս շատ աղմուկ բարձրացնել ՀՀԿ-ի ու ՀՀԿ-ականների շուրջ՝ մեղադրելով նրանց արածի ու չարածի մեջ։ Ստի ոտքերն իրականում շատ են կարճ. ցանկության դեպքում դժվար չէ հասկանալ, թե ինչու եմ աթոռից աթոռ ձգվում քվեարկելու համար։ Որովհետև այդ պահին նստել էի ոչ թե իմ, այլ կողքինիս աթոռին։ Բայց ականջ ունեցողր կլսի:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829