Լրահոս
Օրվա լրահոսը

«Որտեղ ՀՀԿ-ն պարտվում է՝ վատ են «աշխատել», որտեղ որ պարտվում են, ասում են՝ փող են բաժանել»

Փետրվար 17,2012 11:29

Հատված ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հարցազրույցից

 

Հասկանալի է, որ ներկա իշխանություններին ժողովուրդը չի սիրում, քանի որ նրանք ժողովրդին հիշում են միայն ընտրություններից առաջ՝ կաշառք բաժանելով, ինչպես արվեց փետրվարի 12-ին Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ

– Ես չեմ տեսել՝ Հրազդանում ինչ է կատարվել, եթե Դուք տեսել եք… Ես հետեւում եմ լրատվամիջոցներին, ընտրությունը կատարյալ չէր, բայց համաձայն եմ ԿԸՀ նախագահի հետ, որ մի քայլ առաջ էր, չենք տեսել որեւէ լցոնման դեպք։

Դա արտաքինից էր այդպես երեւում, բայց ընտրություններից առաջ ամեն ինչ արվել էր ներքին կարգով։ Հանրապետականները շատ լավ էին «աշխատել», ընտրություններից առաջ մարդկանց ճնշել, ահաբեկել եւ կաշառք էին բաժանել։

– Լավ են աշխատել, լցոնում չի եղել։ Ես հիմա ասեմ, իսկ Իջեւանում ինչի՞ չեղավ, այսինքն՝ որտեղ որ պարտվում են՝ վատ են «աշխատել», որտեղ որ պարտվում են, ասում են՝ փող են բաժանել։ Եթե քաղաքական գործիչներն են նման բան ասում, ինձ համար հասկանալի է, որովհետեւ իրենք ունեն այդ կրակը պահելու… բայց երբ դա լրագրողներն են ասում, մի տեսակ չեմ հասկանում։ Մենք առաջիկայում ընտրություններ ունենք եւ սերմանել, թե գիտեք ինչ, սրանից հետո էսպես է լինելու… Չէ՛, ասեք, բայց Իջեւանն էլ էր փորձաքար, ինչի՞ այնտեղ պարտվեց Հանրապետական կուսակցությունը, էստեղ հաղթեց, որտեղի՞ց այդքան վստահություն, որ Իջեւանում լավ չեն աշխատել, էնտեղ քիչ են փող բաժանել, էստեղ շատ։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829