Լրահոս
Օրվա լրահոսը

Հատվածներ «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի հոդվածաշարից

Փետրվար 17,2012 11:14

Հայաստանը, ինչպես եւ ենթադրվում էր, ներկայացված է որպես Ռուսաստանից գրեթե լիակատար կախվածություն ունեցող երկիր թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական առումներով։ Վրաստանն, ընդհակառակը, պատրաստ է ընդդիմանալ ռուսական ծավալապաշտության ցանկացած դրսեւորման, իսկ Ադրբեջանը, չնայած Ռուսաստանի հետ լայն համագործակցությանը, այնուամենայնիվ, օգտագործելով էներգակիրների իր հարուստ պաշարները, հյուսիսային հարեւանի վրա ազդելու հավելյալ լծակների է տիրապետում։

Վերլուծականի հատկապես Հայաստանին վերաբերող հատվածներում հեգնական ոճ է նկատվում. «Հայաստանը Ռուսաստանին ծառայում է ոչ միայն որպես բուֆերային գոտի՝ դեպի հարավ վերջինիս նկրտումների համար, այլեւ որպես ռազմավարական ֆորպոստ հաշվի առնելով Հայաստանի՝ Վրաստանին, Ադրբեջանին, Թուրքիային եւ Իրանին հարեւան լինելու հանգամանքը»,- գրում է «Ստրատֆորը»:

… Խոսվում է նաեւ Հայաստանի ռազմավարական ծրագրերի մասին. «Ցանկացած կառավարության օրոք Հայաստանին լուրշ մարտահրավերներ են սպասվում, եւ երկիրն առնվազն պետք է պահպանի իր ներքին համախմբվածությունը, որպեսզի տարածաշրջանում կարողանա պաշտպանել ինքն իրեն։ Միաժամանակ Հայաստանը պետք է դրսում հովանավորներ փնտրի՝ առավել հզոր ուժերից իրեն պաշտպանելու համար։ Սակայն հաշվի առնելով երկրի աշխարհագրական դիրքն ու ռազմավարական բնական պաշարների բացակայությունը՝ այդ երկրին այլ բան չի մնում, քան գերտերությունների հակասությունների վրա խաղալով՝ պահպանել իր գոյությունը»,- գրում է «Ստրատֆորը»։

Վահե ԲՈՅԱՋՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829