Լրահոս
Օրվա լրահոսը

Գազը թանկացել է

Փետրվար 17,2012 10:58

Ըստ ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների, 2011թ. վերջին եռամսյակում Հայաստանին մատակարարվող 1000 խորանարդ մետր գազի գինը եղել է 209 դոլար, այնինչ պաշտոնապես հայտարարվում է, թե ՀՀ-ն ՌԴ-ից գազը գնում է 180 դոլարով։

ՀՀ-ին մատակարարվող գազի գնի բարձրացումը վաղ թե ուշ հանգեցնելու է նաեւ բնակչությանը մատակարարվող գազի գնի բարձրացման։ Սա է պատճառը, ահա, որ իշխանությունները թաքցնում են Հայաստանին մատակարարվող գազի գնի բարձրացման փաստը, հակառակ դեպքում ստիպված կլինեն խոստովանել, որ այս տարվա խորհրդարանական կամ 2013-ի նախագահական ընտրություններից հետո բնակչությանը մատակարարվող գազի գինը բարձրացնելու են։ Այն մասին, որ ՌԴ-ից Հայաստանին մատակարարվող գազը թանկացել է, եւ դա գաղտնի է պահվում, մամուլում հրապարակումներ են եղել դեռ անցած տարի, որոնք պաշտոնապես համառորեն հերքվել եւ հերքվում են։

Երեկ էլ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողներին հավաստիացնում էր, թե գազի գինը չի փոխվել, ու առաջվա պես 1000 խմ գազը Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է 180 դոլարով։ Սակայն, ՊԵԿ-ի հրապարակած տվյալները հակառակն են ապացուցում՝ գազը թանկացել է։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829