ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը երեկ այցելել է մերձմոսկովյան «Պարամոնովո» սահնակա-բոբսլեյային կենտրոն, որը խոշորագույնն է Ռուսաստանում:
Ծանոթանալով մրցուղուն՝ վարչապետը բոբով անձամբ այն հաղթահարելու ցանկություն է հայտնել: Առաջին փորձի ժամանակ հրամանատար Ալեքսեյ Շադեեւ-երկրորդ արշավորդ Վլադիմիր Պուտին անձնակազմը եզրագծին չի հասել: Սակայն իր նպատակասլացությամբ հայտնի Պուտինը գնացել է երկրորդ փորձին եւ ներկա գտնվող մարզիկների ծափողջույնների ներքո մրցուղին անցել է մինչեւ վերջ:
Կիսվելով տպավորություններով` ՌԴ նախագահի թեկնածուն լրագրողներին ասել է. «Ինձ դուր եկավ: Խորհուրդ եմ տալիս»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ