Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոհերն ԱԺ լսումներից հետո

Փետրվար 17,2012 10:48

 Լսումներում կարեւոր բացահայտումներ հնչեցին։ Մի կողմ եմ թողնում բոլոր բերված փաստարկներն ու հակափաստարկները, դրանք, իհարկե, գոյության իրավունք ունեն, հասկանալի է՝ քաղաքական բանավեճ է։ Բայց իշխանության երկու ներկայացուցիչ՝ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը շատ ուշագրավ բացահայտումներ արեցին։

Օրինակ՝ Հրայր Թովմասյանը բաց տեքստով ասաց, որ այսօր գործող մեծամասնական ընտրական համակարգը ձեռնտու է ուժեղ իշխանության կուսակցությանը, որովհետեւ հնարավորություն է տալիս ավելի ամուր պահպանել վերջինիս դիրքերը։ Սա կարեւոր է լսել կառավարության անդամի շուրթերից, քանի որ, երբ մենք ենք դա ասում, սա կարող է որպես ընդդիմադիր կուսակցության ենթադրություն ընկալվել։ Բայց եթե իշխող ուժն է խոստովանում, որ մեծամասնական ընտրակարգը նպաստում է իր իշխանության պահպանմանը, որ այն իրենց է ձեռնտու եւ չեն ուզում զիջել, սա արդեն ուրիշ բան է։ Իսկ Դավիթ Հարությունյանը ավելի հեռուն գնաց եւ ասաց ավելի ուշագրավ մի բան։ Պնդելով, որ ՀՀԿ-ն քաղաքական կամք ունի չգնալու ընդդիմության առաջարկած փոփոխությանը, որովհետեւ եղած համակարգն ավելի կայուն վիճակ է ստեղծում իշխանության համար եւ ավելի ձեռնտու է նրան, նա արեց մի հետաքրքիր հայտարարություն՝ իրական բարեփոխումները հնարավոր է անել միայն այն պարագայում, եթե մեկ կուսակցության մեծամասնություն է ձեւավորված, իրենն է ամբողջ իշխանությունը եւ կոալիցիայի կարիք Էլ չկա։ Ըստ Դավիթ Հարությունյանի, սա է կայուն իշխանության երաշխիքը։ Եվ միայն այդպիսի իշխանությունը կարող է իրական բարեփոխումներ իրականացնել։

Վահան ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829