Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չի կարող մի հասարակության մեջ, որտեղ ռաբիսն է գերիշխում, լինի լավ ճարտարապետություն»

Փետրվար 17,2012 10:43

Հատված «Հին Երեւան» ծրագրի հեղինակ Լեւոն Վարդանյանի հետ հարցազրույցից

 Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է Երեւանի ճարտարապետական ներկայիս նկարագիրը։

 

– Շատ տխուր վիճակ է, շատ։ Դրա համար ասում եմ, երբ որ ճարտարապետներից պահանջում եք, նույն ձեւի պտի պահանջեք բժիշկներից ու բոլոր շերտերից։ Ինչ որ հասարակությունն է ու մեր երկրի վիճակը, նույնն Էլ՝ ճարտարապետությունը։ Բոլորն իրար հետ կապված են, չի կարող մի հասարակության մեջ, որտեղ ռաբիսն է գերիշխում, լինի լավ

ճարտարապետություն։

Նարեկ Սարգսյանի ճարտարապետությամբ են պայմանավորում Երեւանի այլանդակումը։

– Ես համաձայն չեմ, որովհետեւ, Հյուսիսային պողոտայից սկսած, այդ ծրագրերը քննարկվել են քաղաքաշինական խորհուրդներում։ Հյուսիսային պողոտան միայն Նարեկ Սարգսյանի նախագիծը չէ, կան այլ հեղինակներ։ Մարդիկ կան, որ փոխանակ նախագծով զբաղվեն, էդ գործունեության մեջ չկան, թույլ են, ուզում են իրենց մասին խոսեն՝ թերթերով բոլորին խելք են սովորեցնում։

Որպես ճարտարապետ, ինչպե՞ս եք վերաբերվում ներկած շենքերի գունային գամմային։ Չե՞ք կարծում, որ այդպիսով հակառակ էֆեկտն են ստեղծում, դարձյալ աղավաղում են՝ բարեկարգելու փոխարեն:

– Շենքերի ճակատները ժամանակ առ ժամանակ խնամքի կարիք ունեն, այնպես չի, որ կառուցում են, ու դարերով գնում է: Ծխից-մխից վարդագույն տուֆը եսիմ ինչ գույն է դարձել, խնամքը բոլոր երկրներում էլ կա, անընդհատ պետք է լինի: Սկզբում ծրագիրը ես ողջունեցի, սակայն այն դարձյալ ոչ պրոֆեսիոնալ իրականացավ եւ խեղաթյուրվեց տարբեր գույներով: Կներեք, ճարտարապետների կարծիքն էլ հաշվի չեն առնում… Ինչ-որ դիզայներներ, որոնց ես ընդհանրապես ինտերիերին մոտ չեմ թողնի, էդպիսի մարդկանց միջոցով խեղաթյուրեցին։ Բեգլարյանի ժամանակ ասեցին՝ հաշվի կառնենք ճարտարապետների կարծիքը, եւ իրար հետեւից փոխվեցին քաղաքապետերը, ու չքննարկվեց մեզ հետ։ Փաստ է, որ աղավաղեցին։ Կգա ժամանակ, էս խեղված գույներին ժողովուրդը կսովորի եւ չի հասկանա, որ մեր մեծ ճարտարապետը ըտենց հիմարություն չի արել ու Բժշկական համալսարանն այդ գույներով պատկերացրել… Եթե ամեն մարդ զբաղվի իր գործով, ամեն ինչ կգա իր տեղը:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829