Այսօր՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07։00-ի սահմաններում «Օպել» մակնիշի 30 ՕՕ 583 համարանիշի ավտոմեքենայի վարորդն Ալեք Մանուկյան փողոցում (ֆիզկուլտ ինստիտուտի դիմաց) մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը:
Վարորդին եւ ավտոմեքենայի մեջ գտնվող չորս ուղեւորներին դուրս են բերել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները: 5 վիրավորներն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը: Վերջինիս հանձնարարականով՝ ավտոմեքենան քարշակի օգնությամբ տեղափոխվեց Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ: Փաստի առթիվ ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Վիրավոր անձանց տվյալներն են. Երեւան քաղաքի բնակիչներ՝ 1985 թվականին ծնված Ռոման Շառոյանը, 1987 թվականին ծնված Էդուարդ Եսայանը, եւ Հրազդան քաղաքի բնակիչներ՝ 1984 թվականին ծնված Տաթեւիկ Սարգսյանը, 1987 թվականին ծնված Թեմիդե Ումիդյանը եւ 1990 թվականին ծնված Արմինե Սարգսյանը:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ