Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻՖԱ-ն կարող է որակազրկել Հունաստանին

Փետրվար 17,2012 10:33

 Հույն լրագրողները «Սովետսկի սպորտի» իրենց գործընկերներին տեղեկացրել են, որ մոտ ժամանակներս Հունաստանի պառլամենտը կարող է սպորտի մասին նոր օրենք ընդունել, որը կարող է առաջացնել ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի դժգոհությունը:
Համաձայն այդ օրենքի 19-րդ հոդվածի, սպորտի պետական կոմիտեն կարող է երկրի ազգային առաջնություններից հեռացնել մարզական բոլոր այն ակումբներին, որոնք պարտք են հարկատուներին կամ պետությանը: Օրենքը կոչված է գնել պետությանը՝ հաղթահարել տնտեսական ծանր ճգնաժամը:
Վտանգ կա, որ ՖԻՖԱ-ն այս բարեփոխումները կարող է գնահատել որպես պետության միջամտություն ֆեդերացիաների գործունեությանը, քանի որ իր օրենքներով ակումբների նկատմամբ պատժամիջոց կիրառելու իրավունք ունի միայն ազգային ֆեդերացիան: Այսպիսի դեպքերում ՖԻՖԱ-ն որակազրկում է երկիրը՝ հեռացնելով միջազգային բոլոր մրցաշարերից: Իսկ դա նշանակում է, որ «Օլիմպիակոսն» ու ՊԱՕԿ-ը կարող են զրկվել Եվրոպայի լիգային, իսկ Հունաստանի ազգային հավաքականը՝ ԵՎՐՈ 2012-ին մասնակցելու իրավունքից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829