Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրավորվե՞լ է Րաֆֆի Հովհաննիսյանը «քաղաքական ծաղրածու» խոսքից (տեսանյութ)

Փետրվար 16,2012 19:17

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանին խնդրեց մանրամասներ պատմել ՀՀԿ-ի ներքին խոհանոցից: Մասնավորապես, մեզ հետաքրքրում էր, թե երբ իրենց` ՀՀԿ-ի երիտասարդ ներկայացուցիչներին ասուլիսի են ուղարկում, վերադասների կողմից լինո՞ւմ են հրահանգներ, որ այսինչ հարցերից խուսափեք կամ այսինչի հասցեին վիրավորական արտահայտություններ արեք: Պարոն Սահակյանը վստահեցրեց, որ նման որեւէ հրահանգ կամ ուղղություն չի տրվում, որովհետեւ իրենք, որպես ձեւավորված քաղաքական թիմ արդեն հնարավորություն են տալիս, որ քաղաքական գործիչները կայանան այս դաշտում. «Եթե կան սկզբունքային, վիճահարույց հարցեր, ապա մենք ճշտում ենք մեր ֆրակցիայի ղեկավարների հետ: Իսկ այլապես, որպես քաղաքական գործիչ, քաղաքական գործընթացներին հետեւելով եւ մեր թիմի տեսակետն իմանալով, մենք որեւէ խնդիր չունենք` ազատ արտահայտելու մեր միտքը»:

Մենք հետաքրքրվեցինք, թե նրա կուսակցական ընկերոջ` Կարեն Ավագյանի` Րաֆֆի Հովհաննիսյանին «քաղաքական ծաղրածու» կոչելուց հետո վերադասները կշտամբե՞լ են նրան. «Ես այդ ժամանակահատվածում գտնվում էի մարզերում: Ես մամուլից եմ տեղյակ, եւ որքանով հետաքրքրվեցի իմ գործընկերոջից` խնդիրը կայացել է նրանում, որ ԵԺԿ անդամ դառնալուց անմիջապես հետո Րաֆֆի Հովհաննիսյանի անունից մի նամակ է շրջանառվել Եվրոպական պառլամենտում, որի արդյունքում բավականին վատ շեշտադրումներ են եղել: Եթե կար նման կարծիք, ապա ի սկզբանե ներկայացնեիք այն, այլ ոչ թե անդամ դառնալուց հետո որոշակի նպատակներով նաեւ նման նամակ շրջանառեիք, որը որպես այդպիսին, որպես հայ մարդ, ոչ ճիշտ է, կամ ոչ կոռեկտ: Քաղաքականության մեջ, եթե վիրավորանքներն անձնական չեն եւ եթե հետագա ընթացք չեն ունենում` որպես այդպիսին չեն վերածվում թշնամանքների, ընդունված են, որեւէ խնդիր չկա»: Մեր հարցին` անձնական վիրավորանք չէ՞դա Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին` պարոն Սահակյանն ասաց. «Այդ իրենք թող որոշեն`վիրավորվե՞լ է Րաֆֆի Հովհաննիսյանը, թե՞ չէ, ես չեմ կարող ասել»:

Վերջին 2 ամսվա ընթացքում Հովհաննես Սահակյանը մոտ 2 տասնյակ ասուլիս է հրավիրել: Մենք նրանից փորձեցինք ճշտել` դա ինչո՞վ է պայմանավորված` ասելի՞քն է շատ, թե՞ լավ է խոսում, դրա համար էլ նրան են անընդհատ ուղարկում: Ըստ պարոն Հովհաննիսյանի` «Լավ եմ խոսում թե չէ` գնահատականը դուք պետք է տաք: Ընդամենը պետք է շեշտեմ, որ նախընտրական ժամանակաշրջան է, եւ քաղաքական թեմաները բավականին  ակտիվացել են: Ե’վ խոսելու բան կա, ե’ւ ասելու բան կա: Երեկ լսումների արդյունքում նաեւ այսօր ասուլիսը պետք էր, որպեսզի այդ շեշտադրումներն ավելի համառոտ լինեին եւ դիպուկ, որպեսզի ժողովրդին, հասարակությանը հասու լիներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829