«Առաջին լրատվական»-ն այսօր հրապարակել է, թե «Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի առաջադրի իր թեկնածությունը. «Փոխարենը, մեր տեղեկություններով, Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում կընդգրկվի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, «Հայէկոնոմբանկի» նախագահ Սարիբեկ Սուքիասյանը»:
«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այս լուրը՝ Սարիբեկ Սուքիասյանն ասաց. «Որպեսզի հասարակությունը տեղյակ լինի եւ թյուրմացության մեջ չգցեն՝ պարզաբանում եմ, որ ես զբաղվում եմ տնտեսական գործունեությամբ եւ պատգամավոր դառնալ չեմ ցանկանում»:
Անդրադառնալով նաեւ Խաչատուր Սուքիասյանի առաջադրմանը՝ Սարիբեկ Սուքիասյանն ասաց. «Խաչատուրը քաղաքական գործիչ է, լավ փորձագետ, լավ օրենսդիր ու խորհրդարանական: Եվ կարծում եմ՝ նա մեծամասնական ընտրակարգով կմասնակցի ընտրություններին»: