Այս տարվա հունվարի 28-ին տեղի է ունեցել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 8-րդ համագումարը, որտեղ ատենապետ է ընտրվել Գևորգ Պերկուպերկյանը: Այդ մասին HayNews.am-ին հայտնի է դարձել ՍԴՀԿ մամլո դիվանից: Պետական ռեգիստրը Պերկուպերկյանին ճանաչել է իբրև կուսակցության ատենապետ: Այժմ Պերկուպերկյանը նամակով դիմել է ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանին՝ պահանջելով հանձնել կուսակցության օրինական գույքը:
Հիշեցնենք, որ հնչակյանների կռիվը երկու տարվա պատմություն ունի: Այդ շրջանում վահանշիրխանյանական եւ լյուդմիլասարգսյանական հնչակյանները փոխադարձաբար միմյանց վտարեցին կուսակցական շարքերից, միմյանց հասցեին տարբեր հայտարարություններ արեցին: Արդյունքում, գրանցվեց եվս մեկ կուսակցություն՝ Հնչակյան անվամբ, որի ատենապետ էր ընտրվել Գեւորգ Պերկուպերկյանը: Այս ընթացքում Պերկուպերկյան-Սարգսյան վեճը շարունակվում էր դատական հարթությունում՝ կուսակցության ատրիբուտների վերաբերյալ: ՀՀ դատական երեք ատյանների վճռով էլ, ի վերջո, իրավաբանորեն «ճիշտ» որակվեց Լյուդմիլա Սարգսյանը:
Այսպիսով, հնչակյանների վեճը, փաստորեն, նոր փուլ է մտնում:
Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ