Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդյանը` Օսկանյանի, Ծառուկյանի եւ Քոչարյանի կապի մասին (Տեսանյութ)

Փետրվար 16,2012 18:22

Փետրվարի 3-ին հրավիրած ասուլիսում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, որ իրենց դռները բաց են նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի առաջ:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը նշեց, որ իր համար զարմանալի կլիներ, եթե Օսկանյանը մտներ ի սկզբանե ընդդիմադիր իրենց կուսակցության շարքերը: Մենք ճշտեցինք` այսինքն սպասելի՞ էր, որ նա ԲՀԿ է մտնելու` տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Դա հաշվարկված կարելի է համարել, որ ակնկալիքը, այո, դա էր: Եվ ոչ միայն քաղաքական կապը, որ կա երկրորդ նախագահ… իր ժամանակ արտգործնախարար լինելու մեջ»:

Մեր հարցին` դուք է՞լ եք Օսկանյանի` ԲՀԿ մտնելը համարում որպես նախերգանք կամ ազդարար երկրորդ նախագահի վերադարձի համար` Լարիսա Աավերդյանը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ երկրորդ նախագահը չի դադարում ունենալ այդպիսի ցանկություն, որ քաղաքական դաշտում ունենա ազդեցություն, ոչ միայն բիզնես դաշտում, որը գիտենք, որ ունի: ԲՀԿ-ն երբ մտածված էր, դա միասնական գաղափարն է եղել երկրորդ նախագահի եւ պարոն Ծառուկյանի»:

Եթե ոչ Վարդան Օսկանյանի միջոցով, Ռոբերտ Քոչարյանն այլ մուտքերի, սողանցքների տեղեր ունի՞` մեր հարցին տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Եթե «Բարգավաճն» ունենա բացարձակապես ավելի շատ ձայներ, դա վարչապետի դիրքն է անշուշտ»:

Տիկին Ալավերդյանը նորմալ է համարում, երբ մարդը քաղաքական հասունությունն է ձեռք բերում եւ ավելի ուշ տարիքում է հասկանում, թե որ կուսակցության գաղափարակիրն է. «Ես բոլոր տարիքների առավելությունները վերին աստիճանի գնահատում եմ: Դա, իրոք, անձի ընտրությունն է: Ես ինքս, որ կուսակցության անդամ չեմ, ինձ դժվար է պատկերացնել, որ այս տարիքում ես էլ մեկ էլ դառնամ կուսակցական: Թեկուզ ջատագովն եմ «Ժառանգության» եւ գտնում եմ, որ նմանը չունի առայժմ, լավ կլիներ, որ Րաֆֆի Հովհանննիսյանի նման մի 5-6 հոգի ունենայինք: Այսինքն, իմ ցանկությունները այդ դրական դաշտում են: Ես չեմ կարծում, որ այսպիսի դրական դաշտի ներկայացուցիչ է նաեւ երկրորդ նախագահը»:

Լարիսա Ալավերդյանը վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանին հիշեցնող բոլոր հարցապնդումները, «Մարտի 1-ի» հետ կապված դեպքերը չեն մոռացվել. «Եթե Եվրոպայի խորհրդի դավթարներում այդ էջը փակվել է, մարդկային սրտերում այդ էջը չի փակվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829