Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորի մայրը խոսել է Սեյրան Օհանյանի հետ

Փետրվար 16,2012 17:35

Զինվորի մայրը հոսպիտալից տարել է իր որդուն: Այսօր այդ կինը կառավարության շենքի մոտ էր՝ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հանդիպելու համար:

«Իմ երեխային տարել են ուռուցքաբանական՝ վիրահատության ու մինչ օրս ես չգիտեմ, ի՞նչ հիմքով են իմ երեխային ուղարկել ուռուցքաբանական՝ խալը վիրահատելու»,- Սեյրան Օհանյանին հարցրեց զինվորի մայրը:

«Ինձ տեղեկացրին, որ ձեր երեխան զորամասը ինքնակամ լքած է»,- պատասխանեց Սեյրան Օհանյանը։

«Այսինքն թողնեի, որ իմ երեխային տանեին՝ ուռուցքաբանականում սպանեի՞ն: Ես շնորհակալ եմ ձեզանից, դուք բերել եք իմ երեխային հոսպիտալ»,- ասաց զինվորի մայրը:

«Ձեր երեխան որտե՞ղ է»,-հարցրեց նախարարը։ «Ինձ մոտ է, թույլ տվեք էդ երեխային ես բուժեմ»,- խնդրեց զինվորի մայրը։ «Նախ՝ կբերեք, կներկայացնեք ես կբուժեմ»,- պահանջեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարի հետ զրուցող կինը լրատվամիջոցներին չմանրամասնեց իր խնդիրը, ասաց միայն, որ հասնելու է իր նպատակին:

Այսօր պաշտպանության նախարարին մոտեցավ նաեւ բանակում խաղաղ պայմաններում զոհված սպա Արտակ Նազարյանի մայրը եւ խնդրեց որդու դատավարությունը Իջեւանից տեղափոխել Երեւան: Նախարարը խոստացավ քննարկել խնդրանքը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829