Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Իգիթյան. Դե թող փորձեն ինձ բերեն ընտրակաշառք տան՝ առը հա

Փետրվար 16,2012 17:24

«Տարիներ առաջ մի ծանր ձմեռ եղավ եւ ամերիկյան դեսպանատան աշխատակիցները մաքրեցին «Կասկադի» ամբողջ տարածքը: Մաքրեցին՝ օրինակ ծառայելու համար»,- գրականագետ Դավիթ Գասպարյանի այս հիշողություններով բացվեց «Հայելի» մամուլի ակումբում այսօր կազմակերպված հանդիպումը: Նա ասաց, որ ցանկացած մարդ պետք է մասնակցի իր քաղաքի, փողոցի, բակի մաքրման աշխատանքներին:

Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը կարծում է, որ դա համատիրությունների գործն է, նաեւ ամեն մեկի: Ճարտարապետը հռետորական հարց է հնչեցնում՝ մենք պատրա՞ստ ենք արդյոք մեր երկրին տեր կանգնել, եթե, նրա ձեւակերպմամբ, նորմալ հասարակություն չունենք:

«Պետք է ամեն մեկս մեր փոքրիկ գործը կատարենք, անկախ նրանից, թե ով որտեղ է աշխատում»,- ասում է Լեւոն Իգիթյանը:

Դավիթ Գասպարյանն էլ փաստում է. «Իմ ականջն ամեն անգամ սղոցվում է, երբ լսում եմ՝ մեր թիմը, մեր կուսակցությունը… ոչ մեկ չի ասում՝ մեր ժողովուրդը»: Ըստ նրա՝ ժողովրդին դարձրել են խաղալիք ու ընչաքաղց: Պարոն Իգիթյանը կարծում է, որ ընտրակաշառք են տալիս այնտեղ, որտեղ դրա կարիքը կա: «Դե թող փորձեն ինձ բերեն ընտրակաշառք տան՝ «առը հա»: Ճարտարապետը հայտարարում է, որ երբեք ընտրությունների արդյունքներին չի հավատացել ու չի էլ հավատալու:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829