Այսօր Մաշտոցի պուրակ ժամանեց նաեւ Երեւանի Կենտրոն համայնքի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը:
Մեկ ժամից ավելի էր, որ բնապահպանները թույլ չէին տալիս, որպեսզի բետոնով բեռնված մեքենան մտնի շինարարության վայր, իսկ հասարակական կարգ պաշտպանող ոստիկանները հեռվից հետեւում էին եւ սպասում «մինչեւ ավտոն քշի մարդկանց վրա», որ միջամտեն՝ պուրակի հարեւանությամբ կանգնեց Արայիկ Պետրոսյանի մեքենան:
Aravot.am-ի հարցից՝ ո՞րն է նրա այստեղ գալու նպատակը եւ ի՞նչ քայլեր են ենթադրվում, Արայիկ Պետրոսյանը նեղսրտեց. «Կուլտուրա ունեցեք, հեռախոսով խոսում եմ»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ