Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության ոլորտի ներկայացուցիչը «ընկերուհի»-ով է դիմում լրագրողներին (ձայնագրություն)

Փետրվար 16,2012 16:43

 Aravot.am-ը տեղեկացրել է, որ այսօր ԿԳ նախարարությունում տեղի է ունեցել Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի ( ԱՓՇԱՏԿ) խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:  Նիստի մասին ԿԳՆ-ից ստացված հաղորդագրության համաձայն, հաշվետու տարում ԱՓՇԱՏԿ-ի կողմից հայտնաբերվել  են օտարերկրյա բուհերի 30 կեղծ դիպլոմներ, որոնց վերաբերյալ կազմվել են արձանագրություններ եւ ներկայացվել իրավասու կառույցներին:

Մեզ հետաքրքրեց, թե ի՞նչ բուհեր են դրանք, ո՞ր երկրների, ովքե՞ր են դիպլոմատերերը: Դրա համար էլ կապվեցինք ԱՓՇԱՏԿ-ի գործադիր տնօրեն Գայանե Հարությունյանի հետ  եւ խնդրեցինք՝ մեկ-երկու բուհի անուն նշել, որոնց կեղծ դիպլոմները նշյալ 30-ի թվում են:

«Չեմ կարող նշել, ի՞նչ բուհի անուն նշեմ… հայկական բուհեր չեն»,- ասաց տիկին Հարությունյանը: Պնդեցինք, որ, այնուամենայնիվ, մեկ-երկու օրինակ բերվի: «Չեմ կարող, ընկերուհի ջան, հեռախոսով զանգել եք՝ մի երկու բուհ նշե՞նք»,- չգիտես ինչու, նեղսրտեց տիկինը, չնայած ներկայացել էինք ո՛չ որպես ընկերուհի:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանի հետ էլ կապվեցինք: Պարոն Բաղդասարյանը խոստացավ առաջիկայում Aravot.am-ին տրամադրել համապատասխան տեղեկատվություն:

audio

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829