Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Որ ասեմ պտի ուտեմ բետոնը՝ կհավատա՞ք» (Տեսանյութ)

Փետրվար 16,2012 16:29

Մինչ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները փորձում էին փրկել Մաշտոցի այգին՝ շինարարությունն իրականացնող կազմակերպության անդամներն էլ փորձում էին իրենց գործն առաջ տանել: Ակամա լեզվակռիվներ էին տեղի ունենում բնապահպանների եւ շինարարական հիմնարկի աշխատողների միջեւ: Առաջինները պահանջում էին փաստաթղթեր ցույց տալ՝ իրենց գործողությունների օրինական լինելու մասին, երկրորդները պահանջում էին չխանգարել իրենց աշխատանքները, քանի որ իրենք պատվեր ունեն ու իրենց գործն են իրականացնում:

Երիտասարդները փակեցին բետոն բերող մեքենայի ճանապարհը՝ թույլ չտալով հասնել նպատակակետին, եւ ձախողեցին չափագրման աշխատանքները: Մոտ երկու ժամ բետոն բերող մեքենայի վարորդը փորձում էր ճեղքել ակցիայի մասնակիցների պատնեշը, բայց՝ ապարդյուն: Ակցիայի մասնակիցները թույլ չէին տալիս, որ մեքենան առաջ շարժվի: «Նահանջիր, միայն ետ» վանկարկելով՝ կասեցնում էին մեքենայի դեպի առաջ շարժը:

Երբ վարորդը բարկացած իջավ մեքենայից, փորձեցինք հասկանալ, թե ի՞նչ է պատրաստվում անել: Aravot.am-ի հարցից՝ հիմա ի՞նչ պիտի անեք, վարորդը վրդովվեց. «Որ ասեմ պտի ունեմ բետոնը՝ կհավատա՞ք: Բետոն ա, բերել եմ, պտի դատարկեմ»:

Այդ ողջ ընթացքում տեղում ներկա ոստիկանները չէին փորձում միջամտել շինարարներ- ակցիայի մասնակիցներ վեճերին: Մի կողմ քաշված հետեւում էին: Մեր հարցերին, թե ինչո՞ւ չեն միջամտում, միայն պատասխանում էին, որ իրենք էստեղ են հասարակական կարգը պահպանելու համար ու իրենց միջամտության կարիքը դեռ չկա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829