Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

100.000 դրամ՝ գայլ որսալու համար

Փետրվար 16,2012 16:16

 Որսորդները 100.000 դրամ կստանան գայլերին որսալու դեպքում: Կառավարությունը գայլերի ակտիվության դեմն առնելու համար այսօր որոշեց թույլատրել 200 գայլի որսը: Գայլերի թույլատրելի որսը կտեւի մինչեւ ապրիլ: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասաց, որ գայլերի ակտիվությունը պայմանավորված է ձյան առատությամբ: Նախարարը չի կարծում, որ կառավարության այս որոշումը բնապահպանների դժգոհությունը կառաջացնի, որովհետեւ նախապես բանակցել են ու քննարկել խնդիրները. «Գայլերը տնտեսություններին, ազգաբնակչությանը մեծ անհանգստություն են պատճառում: Նման քայլով այս բնագավառում իրավիճակը կմեղմենք»:

Նա ասաց, որ գայլերն ակտիվ են հատկապես Սյունիքում, Շիրակում ու Գեղարքունիքում: Պարոն Հարությունյանի տվյալներով հանրապետությունում այժմ կա մոտ 600 գայլ. «Մեր հաշվարկները ցույց են տվել, որ գայլերը արագ զարգացող են, հետեւաբար՝ 200 գայլի որսը խնդիր չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829