«Առավոտյան եկանք, փորձում էինք պոլիէթիլենով ինչ-որ ծածկ փակցնել, որպեսզի ձյան տակ չմնանք՝ ոստիկանները եկան, ասացին, որ չպիտի փակցնեք: Մենք փորձում էինք բացատրել, որ խաղաղ ցույց ենք անում եւ իրենք մեզ պետք է օգնեն, ոչ թե խանգարեն: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից եկան, ասացին, որ մենք ճիշտ ենք, հետո ոստիկանները խելոքացան»,- Aravot.am-ի հետ զրույցում այսօր առավոտյան Մաշտոցի այգում տեղի ունեցած միջադեպից մանրամասներ պատմեց «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ակտիվիստ Եղիսաբեթ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ նախաձեռնության ակտիվիստներն արդեն մի քանի օր է՝ հերթապահում են այս այգում, որպեսզի կանխեն ծառահատումները եւ սրճարանի ընդլայնման հետագա շինարարական աշխատանքները: Միջադեպի առիթով ցույցի մասնակիցները ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Գրասենյակի ներկայացուցիչների միջամտությունից հետո միայն միջադեպը հարթվել է:
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ