Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը գլխապտույտ է ունեցել

Փետրվար 16,2012 15:50

Անչափահաս հանցագործները Հայաստանում մեծ թիվ են կազմում՝ հանցագործների մոտ 34 տոկոսը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքերով, քիչ չեն նաեւ կրկնակի հանցագործները: Իսկ կրկնակի հանցագործության դեպքերը նախարարը պայմանավորեց դատապարտված անձանցով քիչ զբաղվելու գործոնով:

Նա ասաց, որ Հայաստանում խնդիր կա նաեւ դատապարտված անձանց երեխաների հետ զբաղվելու առումով , որովհետեւ հանցագործ ծնողների երեխաները հիմնականում իրենց ծնողների ճանապարհն են ընտրում:

Նախարարի խոսքերով, այս ու հաջորդ տարիների համար նախարարության առաջնահերթություններից է լինելու նաեւ քրեակատարողական համակարգի զարգացումը:

Նա հայտնեց, որ վերջերս է վերադարձել Գերմանիայից, որտեղ պաշտոնական այցով էր մեկնել ու դրական առումով գլխապտույտ է ունեցել, երբ այցելել է գերմանական քրեակատարողական հիմնարկներ:

Պարոն Թովմասյանի խոսքերով, ինքը եւս կարեւորում է Հայաստանում քրեակատարողական հիմնարկները հասցնել եվրոպական մակարդակի:

Նրա խոսքերով, մինչեւ 2013 թվականն ավարտին կհասնի Արմավիրում նախատեսված քրեակատարողական հիմնարկի կառուցումը.: Կահույքից սկսած մինչեւ տեխնիկական վերազինում ու աշխատակիցների բարձր պատրաստվածություն են ապահովելու: Հիմնարկը ունենալու է 3 առանձին մասնաշենք ու նախատեսված է 1200 հոգու համար: Այն կառուցելու համար ծախսվել է մոտ 20 միլիոն դոլար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829