Լրահոս
Օրվա լրահոսը

Դերեկ Չիսորան չի խուսափելու կեղտոտ հնարքներից

Փետրվար 16,2012 15:43

Փետրվարի 18-ին Մյունխենում կայանալիք գերծանր քաշայիններ Վիտալի Կլիչկո-Դերեկ Չիսորա մենամարտից առաջ բրիտանացին չի թաքցնում, որ պատրաստ է այդ օրն օգտագործել իրեն հայտնի բոլոր կեղտոտ հնարքները:

Նրա խոսքերով, երբ դեռ հանդես էր գալիս սիրողական ռինգում, մարզիչ Ջոն Օլիվերն իրեն սովորեցրել է բոլոր կեղտոտ հնարքները, որ գոյություն ունեն բռնցքամարտում: Մասնավորապես, ուժեղ հարված ստանալիս իրեն ոչ թե «մաչո» ձեւացնել, այլ անել ամեն բան ժամանակ շահելու եւ վերականգնվելու համար: Չիսորան գիտի նաեւ, թե երբ է հարկավոր բռնվել մրցակցից, երբ հայտնվել ռինգի հատակին` 10 վայրկյան ստանալու եւ ուժերը վերականգնելու համար: Կլիչկոյի պարագայում եթե ուժեղ հարված բաց թողնի, կարող է կախվել նրանից` ուժասպառ անելու նպատակով, կամ մի քանի լրացուցիչ վայրկյան շահելու համար բանավիճել ռեֆերիի հետ:

Բրիտանացին հասկանում է, որ շատերն այս ամենը կեղտոտ խաղեր են համարում, բայց ինքն այդ տակտիկան գնահատում է խելացի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829